Լոգո Դիզայն
Ձեր բիզնեսի զարգացման առաջին նախապայմանը Ձեր ապրանքատեսակը կամ ծառայությունը ավելի
հիշարժան դարձնելն ու միասնական գաղափարի շուրջ ներկայացնելն է: Եվ այստեղ կարող է հարց
ծագել. իսկ ինչպե՞ս: Եթե Ձեր բիզնեսն ունի ստրատեգիկ զարգանալու հեռանկարներ, ապա առաջին
քայլը պետք է լինի հիշվող լոգոտիպի և ֆիրմային գույների որոշումը: Հիշվող խորհրդանիշ ունենալու
դեպքում Դուք կարող եք առաջատար դիրք գրավել շուկայում և ստեղծել ամուր հիմք Ձեր
կազմակերպության զարգացման համար: Լոգոտիպը հանդիսանում է կազմակերպության իմիջի
կարևորագույն տարրերից մեկը և նրա օգնությամբ Դուք կարող եք սահմանել որակի Ձեր չափանիշը:
Պատվիրել լոգոտիպ կարող եք ինչպես առանձին, այնպես էլ այլ ծառայությունների հետ համատեղ:
Մենք ունենք տարբեր առաջարկներ նոր սկսվող, փոքր և միջին բիզնեսի, ինչպես նաև մեծ
կազմակերպությունների համար: Եթե չունեք լոգո կամ գոհ չեք Ձեր խորհրդանշանից,դիմեք մեզ և
դարձեք մրցակիցներից ավելի ճանաչելի: