Կայքերի նախագծում

Տվյալ ծառայությունը նախատեսված է բարդ տեխնիկական լուծումներ պահանջող կայքերի համար: Եթե նոր համակարգ ստեղծելու կամ երկարաժամկետ և ծավալուն պրոյեկտ իրականացնելու նպատակ ունեք, ապա Ձեզ հարկավոր է մի նախագիծ, որը կօգնի Ձեզ ճիշտ գնահատել, պլանավորել և իրականացնել Ձեր աշխատանքները:

Տեխնիկական առաջադրանք կազմելու ընթացքում դուք կստանաք մասնագիտական խորհրդատվություն: Մեր մասնագետները կօգնեն ստեղծել տեխնիկական առաջադրանք, որը կդառնա ուղեցույց հետագա աշխատանքները ճիշտ կազմակերպելու և վերահսկելու համար: Սկսեք Ձեր վեբ պրոյեկտը ճիշտ պլանավորումից: