Կայքերի պատրաստում
Ժամանակակից բիզնեսի զարգացումը անհնար է պատկերացնել առանց վեբ կայքի: Անկախ այն հանգամանքից թե, որ ոլորտում եք Դուք գործունեություն ծավալում, կա անհրաժեշտություն ներկայացնելու Ձեր բիզնեսը, ապրանքները, ծառայությունները, առավելությունները և նվաճումները Ձեր պոտենցիալ և ռեալ հաճախորդներին: Վեբ կայքի միջոցով հնարավորություն է ստեղծվում հաճախորդին ճիշտ ժամանակին մատուցել անհրաժեշտ ինֆորմացիան:
Կայքը պատրաստելիս մենք անցնում ենք մի քանի հիմնական փուլերով:
- Խնդիրների ձևավորում և աշխատանքների կազմակերպում
- Դիզայն
- Ծրագրավորում
- Թեսթավորում
- Բովանդակության ավելացում
- Կայքի տեղադրում ինտերնետում
Կայքերը բաժանվում են մի քանի խմբերի: Ստորև ներկայացնում ենք դրանցից մի քանիսը.
- Կայք այցեքարտ
- Կորպորատիվ կայք
- Ինֆորմացիոն կայք
- Ինտերնետ խանութ
- Բարդ ծրագրային լուծումներ պահանջող ինտերնետ պրոեկտներ
Այնուամենայնիվ կայքերը տարբերվում են միմյանցից: Անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր կայքի առաջ դրված խնդիրները և ցուցաբերել անհատական մոտեցում: Ձեր պահանջները Մեզ համար ավելի հասկանալի դարձնելու համար լրացրեք հարցաթերթիկը և, անցնելով վերը նշված փուլերով, մենք միասին կստանանք կայք, որը ճիշտ և հասանելի ձևով կներկայացնի Ձեր գործունեությունը: